Դեղագործական շուկան Հայաստանում
Դեղերի շուկա. թանկացումներ և ի՞նչ է անում նախարարությունը
Դեղերի շուկայում արդեն մի քանի շաբաթ է կտրուկ թանկացումներ են արձանագրվել, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բողոքների հիման վրա ուսումնասիրություններ է սկսել` պարզելու, թե դեղերը թանկացրել է ներկրողը, արտադրողը, թե միջազգային շուկայում են դեղերը թանկացել: Խնդրո առարկայի վերաբերյալ Aysor.am զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ:
-Պարոն Քրմոյան դեղերի շուկայում թանկացումներ են գրանցվել, ի՞նչ է անում նախարարությունը:
-Նախարարությունը՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող մարմին, բոլոր հարցերով էլ պատասխանատու է, զբաղվում է, այս պարագայում գործ ունենք այն երևույթների հետ, որոնք կարող են և օբյեկտիվ, և սուբյեկտիվ լինել, համագործակցում ենք ՏՄՊՊՀ- հետ, որոնք ուսումնասիրում են շուկան: Մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք` անկախ այդ թանկացումից:
-Ի՞նչ է արվում, որ խթանվի դեղերի շուկայում մրցունակությունը, որն էլ կազդի դեղերի գների նվազման վրա:
-Կառավարությունը 2011թ.-ի մարտին որոշում ընդունեց, որով ՀՀ կարող է ներկվել նույն արտադրողների կողմից այլ երկրների համար պատրաստված դեղեր: Այդ քայլն արվել է, որպեսզի երրորդ երկրներից ավելի էժան դեղեր ներկերն և դեղերի գները նվազեն. հինգ-վեց դեղի գին 15 տոկսով իջել է, սակայն երևույթը լայնածավալ չէ: Տնտեսվարողին հնարավորություն ենք տվել մրցակցել, մշտական մրցակցությունը կազդի գների նվազման վրա, արդեն հստակեցրել ենք գնի ներմուծման ժամկետը, 10 օրացույցային օր ենք սահմանել, որ տնտեսվարողները դժգոհություններ չունենան, դեղը անցնի փորձաքննություն, դեղի գրանցման գործընթացները պարզեցրել ենք:
-Չնայած Ձեր նշած քայլերին, այնուամենայնիվ դեղերը թանկացան:
-Տարբեր մեխանիզմեր կան. օգտվելով մշտապես գերիշխող դիրքից, ֆինանսական կարողություններից խոշոր տնտեսվարողները կարողանում են որոշակի դեպքերում ազդեցություններ ունենալ շուկայի վրա: Մշավել է դեղերի և կենսահավելումների մասին նոր օրենքը, շուտով քննարկման կդնենք, որը նախատեսում է դեղերի շուկայի կանոնակարգում:
-Իսկ դա բիզնեսի վրա միջամտություն չէ՞.
-Ոչ, միջամտություն չէ, եվրոպական շատ երկրներ ունեն նման փորձ, ֆիքսում են դեղերի գները: Մենք նույնպես ֆիքսելու ենք դեղերի գների մի մասը: Կանոնակարգում ենք մտցնում, որ տնտեսվարողները չարաշահումներ չանեն: Դեղերի շուկան կարևոր է հատկապես խոցելի խմբերի համար: Պետք է տնտեսվարողի շահույթը ողջամիտ լինի:
-Ինչ եք կարծում, այնուամենայնիվ, դեղերի թնակացումը ո՞ր օղակում է եղել.
-Մանրածախ շուկայում` դեղատներում, լուրջ մրցակցություն կա, դեղատները շատ են, միջազգային գները կարծես չեն փոխվել, կարծում եմ մեծածախ առևտրով զբաղվողների խնդիրն է, սակայն կսպասենք ՏՄՊՊՀ-ի ուսումնաիսրություներին»:
-Դեղերի թանկացմանը դիմագրավելու բանաձև ունե՞ք:
-2013թ.-ից հայկական չորս դեղ արտադրող ընկերույթւոններ անցնելու են միջազգային GMP ստանդարտներին, կավելանա դեղերի շուկայում հայկական դեղերի տեսակարար կշիռը, արտադրողը ավելի վերահսկելի ու վստահելի: Մոտակա 10 տարիներին նախատեսում ենք ունենալ դեղերի շուկայում արտաքին աշխահից կախվածության պակասեցում` ի հաշիվ տեղական արտադրության, որը երկարաժամկետ ծրագիր է, իսկ կարճաժամկետ ծրագրում` դեղերի գների կարգավորում:
10.10.2012 Կարդացեք նաև
1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:
2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...
11.04.2024
Անդրադառնալով բնակչության կողմից հաճախ հնչող հարցերին՝ առողջապահության նախարարությունը հերթական անգամ պարզաբանում է, թե ինչով են գեներիկ դեղերը տարբերվում օրիգինալներից, դրանց գների տարբերությունն արդյոք որակական...
15.06.2018
Այս տարվա փետրվարի 28-ին ուժի մեջ կմտնի կառավարության 1402-Ն որոշումը, որով սահմանվում են դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, ինչպես նաև դեղեր բացթողելու կարգը։ Մարտի 1-ից դեղերի մի մասը հնարավոր կլինի գնել առանց դեղատոմսի...
27.02.2018
2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված...
23.02.2018
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետությունում դեղերի քաղաքականությանը...
19.12.2016
Մեր զրուցակիցն է «Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Ուզունյանը:
– Այսօր հրատապ հարց է, սակայն հրատապ չի հնչում դեղագործական շուկայում հստակ տարաբաժանում ստացած դեղամիջոցների...
20.02.2013
Սույն պահանջները մշակված են «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը...
08.01.2013
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYFOyQrs' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
